Էջմիածնում Հայ առաքելական եկեղեցուն պատկանող տարածքում վերականգնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են 7-9-րդ և 12-13-րդ դարերի շինություններ: Շինությունները հայտնաբերվել են կաթողիկոսական վեհարանի վերակառուցման աշխատանքների ժամանակ:
Այս մասին հայտարարվել է Գարեգին Բ կաթողիկոսի վերակառուցվող վեհարանի օծման ժամանակ:
Կաթողիկոսը հայտարարել է, որ հայտնաբերված այդ շինությունները, ինչպես նաև վեհարանը կպահպանեն իրենց նախկին տեսքը: Վերականգնումից հետո դրանք կծառայեն որպես թանգարան: