Կոլումբիայի պաշտոնյաներն ասում են, որ ոստիկանության վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել են:
Associated press-ը գրում է, որ հինգշաբթի օրը Վիլլա Ռիկայում տեղի ունեցած հարձակումը մեկն էր երկրում վերջին շրջանում անընդհատ տեղի ունեցող հարձակումներից:
Ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ հինգշաբթի օրվա հարձակման ժամանակ մահացել են ոստիկանության ուժերի հրամանատարը և հինգ քաղաքացի:
Ոստիկանությունը հայտնում է, որ դեռևս պարզ չէ, թե ով է պատասխանատու հարձակման համար: