Աշխարհի ամենափոքր կինը բացահայտել է իր ամենամեծ հավակնությունները` որոշելով մտնել քաղաքականության մեջ և դառնալով ընտրական քարոզարշավի ամենափոքր մասնակիցը:
Daily Mail-ը գրում է, որ Ջիոթի Ամգեն, ով ընդամենը 62.8 սանտիմետր հասակ ունի, Հնդկաստանում աջակցում է Maharashtra Navnirman Sen կուսակցությանը, և մարդիկ նրան տեսել են քարոզարշավին մասնակցելիս:
18-ամյա Ամգեն պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենակարճահասակ կինը և գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում: