Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանում ռազմական կրթության և բարեփոխումների ՆԱՏՕ-ի աջակցման ծրագրի շրջանակներում հունվարի 5-ին Ադրբեջան կժամանեն ՆԱՏՕ-ի փորձագետներ։
Այս մասին գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից: Ծրագիրը նախատեսում է նաև գերմաներենի ուսուցում և զինված ուժերի ներկայացուցիչների դասընթացներ Գերմանիայում: Բացի այդ հունվարի 10-ին Մեծ Բրիտանիայի հետ անհատական համագործակցության ծրագրով խաղաղապահ ուժերում ռազմական հրահանգիչների դասընթացներ կանցկացվեն Չեխիայում:
Կրտսեր սպայական կազմի ներկայացուցիչներն էլ նույն օրը երկկողմ համագործակցության քննարկումներ կանցկացնեն Վիլնյուսում:
Անգլերենի դասընթաց զինվորականների համար կանցկացվեն նաև Դուդապեշտում և բրիտանական Յորք քաղաքում: