102-ամյա տղամարդը, ով հենց նոր է ենթարկվել ազդրի վիրահատության, համարվում է աշխարհի ամենածեր մարդը, որ երբևէ ենթարկվել է վիրահատության:
Բրիտանացի Ջոն Լոուրեն Ռանդալը, ով հայտնի է Լոուրի անունով, որոշել է դիմել երկու ժամ տևող վիրահատությանը, որպեսզի կարողնա շարունակել խնամել իր այգին:
Լոուրիի թոռնիկն ասում է, որ պապը միշտ էլ խնամել է իր այգին և որոշել է դիմել այս վիրահատությանը, որ դեռ կարողանա քայլել: Եվ չնայած, որ նրա համար դա հիմա դժվար կլինի, բայց նա առանց իր այգու ապրել չի կարող: Այդ իսկ պատճառով նրա թոռնիկը կարծում է, որ վիրահատությունն իսկապես արժեր անել: