Երևան քաղաքում տոնական միջոցառումները կսկսվեն դեկտեմբերի 31-ին և կշարունակվեն մինչև հունվարի 6-ը: Հանրապետության հրապարակում կանցկացվեն մի շարք համերգային ծրագրեր, իսկ տոնական համերգը` էստրադային երգիչների, պարային խմբերի մասնակցությամբ, կսկսվի երեկոյան ժամը 23.00-ին և ժամը 24.00-ին կուղեկցվի շքեղ հրավառությամբ: Համերգը կշարունակվի մինչև ուշ գիշեր` ժամը 04.00-ն: