Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին արտասովոր կերպով են դիմավորել Ֆիջիում: Նրա այցի կապակցությամբ տեղի է ունեցել ավանդական հանդիսություն ամենաթանկ հյուրերի համար: Նախարարին հագցրել են սպիտակ նախշերով ավանդական վառ կապույտ վերնաշապիկ և վզնոց:
40 րոպե հանդիսության մասնակիցները ավանդական երգեր են ներկայացրել՝ ողջունելով բարձրաստիճան հյուրին: Այնուհետև Լավրովին հյուրասիրել են ավանդական կավա-կավա թփի արմատներից պատրաստված հյութ: ՌԴ արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին «կոլորիտային ծեսի» համար: