Կատալոնական «El Mundo Deportivo»-ի հաղորդմամբ, Մոսկվայի ԲԿՄԱ-ն հետաքրքրված է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ծառայություններով: «Առաջին հայացքից առաջարկը նման է կատակի, բայց իրականում դա այդպես չէ. ռուսական Պրեմիեր լիգայի ամենահարուստ ակումբներից մեկը, որ հովանավորվում է Ռոման Աբրամովիչի նավթային ընկերության կողմից, պատրաստվում է Գվարդիոլային աստղաբաշխական գումար առաջարկել` տարեկան ոչ ավելի, ոչ պակաս 22 մլն եվրո»,- գրում է թերթը: «El Mundo Deportivo»-ը նաև հավաստիացնում է, որ Գվարդիոլան իր գործակալին հանձնարարել է ուսումնասիրել ռուսական ակումբի առաջարկը: