«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին տարբեր շփումներով փորձում է Հայաստանի քրեական աշխարհի վերնախավին համոզել, որպեսզի առաջիկա ԱԺ ընտրություններին նրանք իր կուսակցության օգտին աշխատեն:
Ըստ լուրերի, ԲՀԿ առաջնորդը փորձում է օգտվել այն հանգամանքից, որ քրեական աշխարհի վերնախավը 2008-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀԿ-ից և մասնավորապես Սերժ Սարգսյանից նեղացած է, քանի որ համարում են, որ նա իրենց կատարած աշխատանքի դիմաց խոստումները չեն կատարվել:
Ըստ լուրերի, Հայաստանի քրեական աշխարհի վերնախավը Գագիկ Ծառուկյանին հասկացրել է, որ դեմ չէ նրա համար աշխատել, եթե հստակեցվի, թե դրա դիմաց իրենք ինչ կստանան: