Այս խմբում անակնկալներ չարձանագրվեցին: Հոլանդիան արտագնա խաղում 0:1 հաշվով հաղթեց Մոլդովային, իսկ Հունգարիան 8 անպատասխան գնդակ ուղարկեց Սան Մարինոյի դարպասը: Այս տուրում Շվեդիայի հավաքականը խաղից ազատված էր: Խումբը 9 միավորով գլխավորում է Հոլանդիայի հավաքականը, 6-ական միավոր ունեն Շվեդիան եւ Հունգարիան: