Tuesday, 09 06 2026
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում

Նարեկ Սարգսյանը հանդիպել է Նալբանդյան 106/1 շենքի բնակիչների հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ գլխավոր ճարտարապետը հանդիպել է Նալբանդյան 106/1 շենքի բնակիչների ներկայացուցիչների հետ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Տ. Մարգարյանի հանձնարարությամբ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը փետրվարի 1-ին հանդիպել է Նալբանդյան 106/1 շենքի բնակիչների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, բնակիչների շահերը պաշտպանող փաստաբանը, ներդրող ընկերության ղեկավարը, քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը և այլ պատասխանատու անձինք:

Սա հարցի հետ կապված քաղաքապետարանի ներկայացուցիչների և տարածքի բնակիչների հետ արդեն հիգերորդ հանդիպումն է։ Նախկինում կայացած հանդիպումների ընթացքում, որոնց նույնպես մասնակցել են ԱԺ Ժառանգություն խմբակցության ներկայացուցիչները, կողմերի միջև որոշակի համաձայնություն էր ձեռք բերվել։

Մասնավորապես հստակեցվել էր կառուցվելիք շենքի հարկայնության հարցն ու քաղաքապետարանի կողմից բացառվել 16 հարկանի շենքի կառուցումը։ Ն. Սարգսյանն այս անգամ էլ, ի պատասխան բնակիչների անհանգստության, վստահեցրել է, որ չնայած արդեն առկա փորձագիտական դրական եզրակացություններին, բնակիչների ցանկությամբ կարելի է անցկացնել կրկնակի փորձաքննություն` իրենց իսկ ընտրած ընկերությունների կողմից։

Քաղաքապետարանի կողմից տրվել են համապատասխան հիմնավորումներ, հանգամանալից ներկայացվել է տարածքում կառուցապատման անհրաժեշտությունը ինչպես քաղաքաշինական ու բնապահպանական, այնպես էլ հենց բնակիչների շահերի տեսանկյունից:

Ն. Սարգսյանը նշել է, որ տարածքում իրացվում է 9000քմ տարածք, արդյունքում՝ 2000 քմ-ի հաշվին կկառուցվեն նոր ճանապարհներ, որոնք կարևոր նշանակություն ունեն ներքին սպասարկման համար, առնվազն 3000 քմ-ն կլինի կանաչ գոտի, ևս 1000 քմ-ը՝ ծերերի համար տարածքներ։

«Արդյունքում այդ հատվածը, որը չի ունեցել բակ, նոր տարածություն կշահի՝ ի հաշիվ կառուցվելիք շենքի»,- ասել է Նարեկ Սարգսյանը՝ ավելացնելով, որ սա տարածքի բնակիչների, նրանց երեխաների շահերից է բխում, հին ֆոնդը քանդվելու է, և մարդիկ նորմալ բնակարաններ, խաղահրապարակներ են ստանալու:

Բնակիչների ներկայացուցիչների կարծիքները, սակայն, միանշանակ չեն եղել։ Եթե տարածքի զգալի մասը զբաղեցնող նախկին խարխուլ բնակֆոնդի սեփականատերերը, ովքեր նույն տարածքում բնակարան ստանալու մասին կառուցապատողի հետ արդեն պայմանագիր ունեն կնքած և այստեղ նախկինում հախուռն տեղակայված ավտոտնակների տերերի հետ համապատասխան փոխհատուցում են ստացել, կողմ են եղել օր առաջ շինարարությունն սկսելուն, ապա հարևան շենքերի բնակիչները շարունակել են դեմ արտահայտվել շինարարությանը։

«Նախորդ անգամ շատ բաներ որոշակիացվել էին և այսօր կարծես պետք էր առաջ գնալ։ Սակայն դարձյալ սկզբին ենք վերադառնում։ Հաջորդ հանդիպմանն էլ կգա մեկ ուրիշն ու մի այլ բան էլ նա կասի։ Չի կարելի մոռանալ նաև այն խարխուլ տներում բնակվողների մասին, անտեսել նրանց շահերը»,- նշել է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը։

Հանդիպման ավարտին Ն. Սարգսյանը բնակիչների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ կառավարության որոշման, կառուցապատողն ունի ոչ միայն տեղում նոր մանկապարտեզ կառուցելու պարտավորություն, այլև իրացված տարածքի բնակիչների բնակարանների և ավտոտնակների փոխհատուցման խնդիր:

Երևանի քաղաքապետարանը պարտավոր է և առաջիկայում որոշում կկայացնի կառուցապատողին 7-հարկանի շենքի կառուցման վերաբերյալ ՃՀԱ տալու և հողային աշխատանքներն սկսելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում