Լեբրոն Ջեյմսի վաստակած 40 միավորը «Միլուոկի»-ի հետ խաղում «Մայամի»-ին չփրկեց պարտությունից: Ջեյմսի թիմին չօգնեց նաև մրցակցի շարքերից Բոգուտի բացակայությունը: Այդ խաղում «Միլուոկի»-ի կազմում Բրենդոն Ջեննինգսը կատարեց 3 միավորանոց 7 դիպուկ նետում: Չնայած, որ «Մայամի»-ն անսպասելի պարտություն կրեց, Լեբրոնն իր հերթական գերազանց հանդիպումն անցկացրեց:
«Միլուոկի» – «Մայամի»` 105:97 (23:40, 24:20, 29:19, 29:18)











































