Ադրբեջանական Vesti.az-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը ելույթ է ունեցել Կովկասի և Կենտրոնական Ասիայի համալսարանում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մամլո ծառայությունը:
Իր ելույթում Սուլեյմանովը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կակտիվացնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր դերակատարությունը: Դեսպանը հավելել է, որ Ադրբեջանը մեծ դեր ունի տարածաշրջանային նախագծերի իրագործման հարցում: