«Ֆլամենգո»-ի կիսապաշտպան Ռոնալդինյոն խոստովանեց, որ ցանկանում է վերադառնալ Բրազիլիայի հավաքական և մասնակցել 2013 թվականին կայանալիք Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկությանը:
Հիշեցնենք, որ 31-ամյա Ռոնալդինյոն, ով 11 ամիս հրավեր չէր ստացել ազգային հավաքականից, վերջերս վերադարձավ աշխարհի հնգակի չեմպիոնների կազմ: Բայց Բրազիլիայում կարծում են, որ Ռոնալդինյոն կորցրել է իր նախկին որակները և չի կարող տեղ ունենալ Մանո Մենեզեսի գլխավորած թիմում:
«Դա շատ կարևոր մրցաշար է, որը նախորդում է աշխարհի առաջնությանը: 2013 թվականի Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկությունն ինձ համար ավելի մեծ կարևորություն ունի, քանի որ այն տեղի է ունենալու Բրազիլիայում: Հուսով եմ, որ մրցաշարին մասնակցելու հնարավորություն կունենամ»:










































