Վերջին մի քանի շաբաթներին շարունակվող ուժեղ շոգերից հետո, երբ մարդիկ և բնությունը անհամբեր սպասում էին մի կաթիլ անձրևի, Արգենտինայի մայրաքաղաքում չորեքշաբթի օրը տեղացել է հորդառատ անձրև: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ընդամենը 45 րոպեի ընթացքում Բուենոս-Այրեսի շրջանների մեծ մասը ողողված է եղել ջրով: Քաղաքի որոշ մասերում ջրի մակարդակը հասել է մեկ մետր բարձրության, իսկ ուժեղ հոսքը քշել է կայանած մեքենաները: Կենտրոնական հատվածների մեծ մասում խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, մետրոյի աշխատանքը դադարեցվել է, դադարել են գործել նաև լուսաֆորները: Մնալով առանց էլեկտրաէներգիայի` ռեստորաններն այցելուներին առաջարկել են իրենց պատվերները տուն մատակարարել:
Փրկարարները, հրշեջները և շտապ բուժօգնության աշխատակիցները աշխատել են արտակարգ իրավիճակում: Մայրաքաղաքային իշխանությունները գիշերն առաջարկել են շարունակել օգնություն ցուցաբերել տուժածներին:










































