Saturday, 20 04 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Ամերիկացի հայտնի նկարչին մահացած են գտել իր տանը

Ամերիկացի նկարիչ Մայքլ Քելիին, որը հայտնի է իր մուլտիմեդիական ներկայացումներով, հունվարի 31-ին Կալիֆոռնիայում իր տանը մահացած են գտել:

Իրավապահ մարմինները ենթադրում են, որ 57-ամյա նկարիչը ինքնասպանություն է գործել, սակայն վերջնական եզրակացության մասին հայտնելու են դիահերձումից հետո: Այս վարկածին է հակված նաև Նյու Յորքի պատկերասրահի աշխատակից, Քելիի ներկայացուցիչ Հելեն Ուայները:

«Զարմանալի է, թե ինչպես մարդը կարող է դա անել, առավել ևս՝ մարդը, որն ուներ հաջողություն, ճանաչում, հեռանկարներ: Մայքն ժամանակակից արվեստում անհաղթելի ուժ էր: Անհնար է հավատալ, որ նա այլև չկա, սակայն մենք վստահ ենք, որ Քելիի ժառանգությունը շարունակելու է մարտահրավեր նետել նրան, ով կմրցակցի իր հետ»,- մեջբերում է Guardian-ը Ուայների խոսքերը:

Քելի տուն ոստիկանություն է կանչել նրա ընկերը, որին չի հաջողվել կապ հաստատել նկարչի հետ: Նա հայտնել է, որ Քելին սիրեցյալից բաժանվելու պատճառով վերջին ժամանակներս ընկճախտով էր տառապում:

Քելին ծնվել էր 1954 թվականի հոկտեմբերի 27-ին Դեթրոյդում: Սկզբնապես նա հետաքրքրված էր ոչ թե ժամանակակից արվեստով, այլ երաժշտությամբ, նվագել է Destroy All Monsters ռոք խմբում:

1978 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես, սովորել է Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտում: Իր առաջին գործերում նա սկսել է խառնել բոլոր հնարավոր տեխնիկաները` քանդակը, նկարը, գեղանկարչությունը, ներկայացումը և տեքստերի ընթերցանությունը: Արդյունքում նա իրեն հայտարարել էր «գեղարվեստական արտադրության անարխիստ»:

Քելիի գործերը հանդիսատեսի մոտ տարբեր զգացումեր են առաջացնում. նրա գործերում փիլիսոփայական և քաղաքական ենթատեքստը ներկայացված են սեռական շարժառիթներով:

Նրա վերջին նախագիծը, որը ներկայացվել է Գագոսյան թանգարանում, վերստեղծել էր «Սուպերմենի» կոմիքսներից Կանդոր քաղաքը: Քելիի համար մտածելու և վերաիմաստավորելու սիրված թեմաները նորմայից հեռացումն էր, այլասերումը, փոփ-մշակույթը և համընդհանուր պարկեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում