Հաջորդ տարվա հունվարի վերջին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների վարչական դատարանում կլսվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանի դեմ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայցի քննությունը: Հիշեցնենք, որ Մելիքյանը Վերահսկիչ պալատին ԱԺ ամբիոնից մեղադրել էր կաշառակերության մեջ, իսկ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն էլ քաղաքացիական հայց էր ներկայացրել դատարան` զրպարտության համար խնդրելով պատասխանատվության ենթարկել ԱԺ պատգամավորին: