Պետական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Չինաստանը պատրաստվում է ճնշում գործադրել Հարավային Սուդանի վրա, որպեսզի վերջինս օգնի ազատել 29 չինացի աշխատակիցներին, ովքեր արդեն 5 օր է՝ առևանգված են:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Չինաստանն անգամ հնարավոր է՝ դիմի Աֆրիկյան միությանը և այլ կուսակցությունների` բանակցություններին միջնորդելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ աշխատակիցները ձերբակալվել էին շաբաթ օրը Հարավային Կորդոֆանում: Սա 2004 թվականից հետո Սուդանում չինացի աշխատակիցների առևանգման արդեն երրորդ դեպքն է:










































