Վաշինգտոնի նահանգային Սենատը չորեքշաբթի գիշերն ընդունել է օրինագիծ, որով օրինականացվում է միասեռականների ամուսնությունը: Այս կերպ նահանգը մեկ քայլով ևս մոտեցավ այն 6 նահանգներին, որտեղ միասեռականների ամուսնությունն օրինական է:
Ըստ Reuters-ի՝ օրինագիծն ընդունվել է 28 կողմ և 21 դեմ ձայներով` ստանալով երեքից ավելի քվե, քան պահանջվում էր օրինագիծն ընդունելու համար: Այժմ օրինագիծն ուղարկվել է նահանգային Ներկայացուցիչների պալատ, որտեղ ակնկալվում է՝ այն կընդունվի մինչև մյուս շաբաթ:
Օրինագծի ընդունումը արագացվել էր այն բանից հետո, երբ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող նահանգապետը անցած ամիս հայտնել էր, թե աջակցում է դրան: Օրինագծի ընդունումը մեծ ոգևորությամբ են ողջունել միասեռական զույգերն ու նրանց աջակիցները: