«Իշխանական վերնախավում քննարկվող սցենարներից մեկի համաձայն՝ Աժ ընտրություններից հետո ցանկանում են Հայ ազգային կոնգրեսին խորհրդարանում 15 մանդատ, գործադիրում` 4 տեղ բաժին հանել»,- այս մասին «ժողովուրդ»-ին հայտնի է դարձել իր լավատեղյակ աղբյուրներից:
«Սա, իհարկե, իշխանությունների ցանկությունն Է, որը, սակայն, նրանց դժվար թե հաջողվի իրականություն դարձնել: «Մենք առևտրի չենք գնում, մենք գնում ենք ժողովրդի ձայնը ստանալու: Ոչ թե իրենք, այլ ժողովուրդը պետք Է որոշի՝ մենք որքան ձայն ստանանք: Այդ իշխանությունը չէ, որ պետք է որոշի՝ Կոնգրեսը որքան տեղով ներկայացված պիտի լինի խորհրդարանում կամ գործադիրում»,- ասել է Կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: