Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Պահանջում են մշակել ԼՂՀ միջազգային ճանաչման հայեցակարգ

Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի աշխատանքներից հետո նրա նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարությունում ասվում է. «Մենք` արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի նախաձեռնող խմբի անդամներս, գտնում ենք, որ ԼՂՀ-ն (Արցախ) թե՛ իր հռչակումից անմիջապես հետո եւ թե՛ այժմ` դրանից գրեթե 20 տարի անց, ունի բոլոր իրավական, քաղաքական եւ բարոյական հիմքերը Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից իր անկախության ճանաչման համար: ԼՂՀ ճանաչված չլինելը խոչընդոտում է հանրապետության զարգացմանն ու առաջընթացին, միջազգային մշակութային համագործակցությանը, Արցախի քաղաքացիների տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների լիարժեք իրականացմանը: Արցախի բնակչության կրկնակի կամարտահայտման արդյունքում ձեւավորված անկախությունն ու ինքնիշխանությունը ինքնին արժեք են, իսկ դրա ճանաչումը չի կարող լինել ոչ սակարկման առարկա եւ ոչ էլ դրա արդյունք: Հայաստանը եւ միջազգային հանրությունը պետք է օր առաջ ճանաչեն ԼՂՀ-ն: Մենք անընդունելի ենք համարում առանց Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության` միջազգային ցանկացած ձեւաչափով նրան վերաբերող խնդիրների քննարկումը, ինչպեսեւ բանակցային սեղանին դրված Մադրիդյան սկզբունքները, որոնք կասկածի տակ են դնում ԼՂՀ ինքնիշխանությունը եւ իր Սահմանադրությամբ հաստատված տարածքային ամբողջականությունը: Մինսկի խմբին առաջարկում ենք հակամարտության խաղաղ կարգավորումը քաղաքական դաշտից տեղափոխել իրավական դաշտ` «Միջազգային բախումների խաղաղ կարգավորման մասինե 1907թ. հոկտեմբերի 18-ի Հաագայի կոնվենցիայում ամրագրված լուծումներին եւ քայլերին համապատասխան: Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է իր օժանդակությունը ցուցաբերի Արցախի քաղաքացիական հասարակության հանրակարգերի եւ ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության գործում: Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի համատեղ ներգրավմամբ պետք է մշակվի հստակ համազգային ծրագիր` առաջիկա տարիներին Արցախի բնակչությունը բազմապատկելու, Ադրբեջանից մազապուրծ հայ փախստականներին Արցախում բնակեցնելու, ինչպես նաեւ ապօրինաբար Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած հայկական ազգային օջախներին, հոգեւոր եւ նյութական արժեքներին վերատիրանալու ուղղությամբ:
Մենք պահանջում ենք պետական մակարդակով մշակել եւ ընդունել Արցախի Հանրապետության` որպես հայկական անկախ պետականության կայացման, ամրապնդման ու միջազգային ճանաչման հայեցակարգ եւ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների միջեւ փոխազդեցության եւ փոխհարաբերությունների ապագա տեսակին ու բնույթին վերաբերող ռազմավարություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում