Sony ընկերության նախագահ և գործադիր տնօրեն, ամրիկացի Հովարդ Սթրինգերը իր պաշտոնը լքելու է 2012 թվականի ապրիլի 1-ին: Այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: Նրան փոխարինելու է Կաձուո Հիրային, որը ղեկավարում է սպառողական ապրանքների արտադրության ստորաբաժանումը:
Սթրինգերը Sony-ն գլխավորել է 2009 թվականից և հավաքել է մենեջերների նոր թիմ, որի մեջ մտնում էր նաև Հիրային: Աշխատանքի վերջին տարին նրա համար անհաջող էր. սպասվում է, որ ընկերությունն ունենալու է 90 միլիարդ յեն (1,2 միլիարդ դոլար) մաքուր շահույթ:
Եթե կանխատեսումն իրականա, ստացվում է, որ ընկերությունն արդեն չորրորդ տարին անընդմեջ կորուստով է աշխատում: Sony-ի խնդիրները կապված են ամբողջ աշխարհում տնտեսական ցածր աճի, ուժեղ յենի և վաճառքի նվազող ծավալի հետ: Հատկապես զգալի կորուստներ են նկատվել հեռուստացույցների արտադրությունում:
Բացի այդ, 2011 թվականին ընկերության տվյալները կոտրելը և գողությունները Sony-ին ստիպել են ժամանակավորապես դադարեցնել PlayStation Network և Qriocity ծառայությունները, որոնք սպասարկում էին ավելի քան 100 միլիոն հաճախորդի: Արդյունքում, այս անհաջողությունների հետևանքով ընկերության բաժնոտոմսերի գինը վերջին 24 տարվա ընթացքում հասել է նվազագույնի:











































