Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հանրապետականներն ու դեմոկրատներն առաջարկում են հարձակվել Իրանի վրա

Ամերիկյան ազդեցիկ Bipartisan Policy Center կազմակերպությունը, որի մեջ մտնում են թոշակի անցած գեներալներ, հետախույզներ և քաղաքական գործիչներ ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական կուսակցությունից, Իրանի դեմ գործողությունների փաթեթ է պատրաստել:

Ինչպես հաղորդում է իսրայելական Haaretz թերթը, փաստաթուղթը պաշտոնապես կներկայացվի այսօր: Թերթի տեղեկություններով՝ դրանում ասվում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության կարևորագույն խնդրիներից է թույլ չտալ Թեհրանին ռազմական միջուկային լիցք ստանալ:

Այդ խնդիրն իրականացնելու համար Bipartisan Policy Center-ն առաջարկում է Բարաք Օբամայի վարչակարգին մի շարք կոնկրետ քայլեր ձեռնարկել. բարձրացնել ձայնը Իրանի հետ քննարկումներում, նրա դեմ առավել խիստ պատժամիջոցներ կիրառել և նախապատրաստվել նրա դեմ ռազմական գործողությունների, որ ուղղված կլինեն այդ երկրի միջուկային արդյունաբերության ոչնչացմանը:

«Միացյալ Նահանգները պետք է Իրանի առջև հստակ այլընտրանք դնի. կամ նա հրաժարվում է իր միջուկային ծրագրից բանակցությունների միջոցով, կամ դա կոչնչացվի ռազմական ճանապարհով՝ ամերիկյան և/կամ իսրայելական»,- իրենց դիրքորոշումը մեկնաբանել են զեկույցի հեղինակները:

Ընդ որում նշվում է, որ Իրանի վրա հարձակումից առաջ պետք է մեկուսացնել այդ երկիրը և նրան արգելել ներմուծել թեթև նավթամթերք: Եթե անգամ դա չօգնի, միակ այլընտրանքը մնում է ռազմական գործողությունը:

Զեկույցի հեղինակները նշել են, որ Իրանի դեմ լայնածավալ պատերազմը ցանկալի չէ, ուստի խորհուրդ են տալիս ԱՄՆ ղեկավարությանը մի քանի շաբաթում «վիրահատական» ռազմաօդային գործողություններ անցկացնել, որին զուգընթաց օգտագործել հատուկ նշանակության ուժերը հակառակորդի առանցքային նշանակություն ունեցող օբյեկտները շարքից հանելու համար:

Օբամայի վարչակարգը նույնպես խոր անհանգստություն է հայտնում իրանական միջուկային ծրագրի շուրջ: Այսպես, The New York Times-ը գրում է, որ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլապերը հայտարարել է, որ Իրանը գնալով ավելի լուրջ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ անվտանգությանը: Նրա խոսքերով՝ պատերազմի դեպքում իրանցիները կփորձեն ահաբեկչություններ իրականացնել ԱՄՆ տարածքում:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունները խիստ սրվել են: ԱՄՆ-ը և Եվրոպան Թեհրանի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցներ են սահմանել՝ պահանջելով դադարեցնել միջուկային ծրագիրը: Ի պատասխան՝ Իրանը սպառնում է դադարեցնել Պարսից ծոցից նավթի մատակարարումը համաշխարհային շուկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում