Հունվարի 31-ին` ժամը 17.10-ին, Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ աչքի ակնագնդի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևանի թիվ 95 դպրոցի աշակերտ, 1995թ. ծնված Երվանդ Է-ն:
Ոստիկանության ծառայողներին նա հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 11.30-ին, դպրոցում, վիճաբանության ժամանակ, զուգահեռ դասարանի աշակերտներ Միսակ Ե-ն, Արման Լ-ն և նրանց համադասարանցիները հրել են իրեն, ինչի հետևանքով ինքը դեմքով հարվածել է պատին:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Երվանդ Է-ի մատնանշած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:










































