Paramount ընկերությունը իրավունք է ստացել Քեթի Փերիի մասին ֆիլմ նկարահանել: Այս մասին հայտնում է Deadline կայքը:
Ֆիլմը դեռ պաշտոնական անուն չունի, սակայն հայտնի է, որ 2011 թվականին ֆիլմի համար նյութեր է նկարահանել ռեժիսոր Նանեթ Բերնշտեյնը: Ֆիլմում տեղ են գտնելու ինչպես Քեթիի համերգներից հատվածներ, այնպես էլ ժամանակագրություն, որը պատմում է երգչուհու անցած ճանապարհի մասին:
Ֆիլմի համար նյութը նկարահանվել է 3D ֆորմատով: Ենթադրվում է, որ ֆիլմը էկրաններին է հայտնվելու 2012 թվականի հունիսին կամ հուլիսին: