Մոսկվայում՝ Կրեմլի դիմաց գտնվող տներից մեկում, անհայտ անձինք պաստառ են կախել, որի դեղին ֆոնին գրված է «Պուտին, հեռացիր»: Բաների նկարը Twitter-ի իրենց միկրոբլոգներում հրապարակել են Эха Москвы ռադիոկայանի որոշ թղթակիցներ:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, տեքստից բացի՝ դրա վրա սխեմատիկ պատկերված է եղել Պուտինի նկարը՝ վրան խաչ քաշած: Պաստառի տակ նշված է CHO Crew գրաֆիտի խմբի ստորագրությունը:
Солидарность շարժման հաղորդագրության մեջ նշվում է, որ Մոսկվայի կենտրոնում պաստառը տեղադրել են իրենց շարժման ակտիվիստներ, որոնց թվում է Իլյա Յաշինը: Վերջինս gazeta.ru-ին հայտնել է, որ պաստառի մակերեսը 140 քառակուսի մետր է, և այն ամենամեծ պաստառն է «Ռուսաստանի ցույցերի պատմության» մեջ: Նա նշել է, որ ակցիան տևել է քան 20 րոպե, և ոստիկանությունը ժամանակին չի հասել:








































