Thursday, 18 04 2024
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»

«ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը խոչընդոտող միակ մարդը Սաակաշվիլին է». Բիձինա Իվանիշվիլի

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացի ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» շարժման հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին Facebook-ի իր էջում տեղադրված տեսաուղերձում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության միակ խոչընդոտը նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է.

«Բարաք Օբաման ևս մեկ անգամ հաստատեց, որ ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: Մինչդեռ մեր նախագահի արձագանքն այնպիսին էր, թե լավ է, որ ԱՄՆ-ը աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը:

Սակայն այդ որոշումը կախված չէ միայն ԱՄՆ-ից, այդ որոշումը կախված է նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներից: Ինձ հայտնի չէ ՆԱՏՕ-ի որևէ անդամ երկրի անուն, որը սկզբունքային հակառակ դիրքորոշում կունենա ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցում: Վրաստանի բնակչության մեծ մասն աջակցում է ՆԱՏՕ-ին ինտեգրվելուն, և մենք ողջունում ենք այդ հեռանկարը:

Միակ մարդը, որը խոչընդոտում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, պարոն Միխեիլ Սաակաշվիլին է, որն իր գործողություններով հակասում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարին:

Ազգային հեռուստաընկերություններն ու բազմաթիվ գաղափարախոսներ այսօր փորձում են Վրաստանի բնակչությանը համոզել, թե Օբամայի հետ հանդիպումը անձամբ Սաակաշվիլիի արժանիքն է, սակայն դա այդպես չէ:

Հեշտ է գլխի ընկնել, որ դա մեր երկրի և Վրաստանի բնակչության հանդեպ ցուցաբերված հարգանք է: Օբաման Սաակաշվիլին ասել է, թե հուսով է՝ Վրաստանում իշխանափոխությունը տեղի կունենա ժողովրդավարական ու օրինական ճանապարհով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում