Բրիտանացի փոփ-աստղ Ադելը ելույթ է ունենալու «Գրեմիի» 54-րդ մրցանակաբախշության ժամանակ, որը տեղի է ունենալու փետրվարի 12-ին Լոս Անջելեսում: Այս մասին հաղորդվում է Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի կայքում:
Միջոցառման ժամանակ երգչուհին հադես կգա կենդանի կատարմամբ, քանի որ 2011 թվականի նոյմեբերին նա տարել էր կոկորդի վիրահատություն: Վիրահատությունից հետո Ադելը ստիպված էր չեղյալ հայտարարել իր բոլոր համերգները, նույնիսկ ամերիկյան շրջագայությունը, որի բոլոր տոմսերն արդեն վաճառվել էին:
23-ամյա երգչուհին «Գրեմի» մրցանակաբաշխության ֆավորիտներից է: Բացի իր «21» ալբոմից, որը 2011 թվականի ամենաշատ վաճառված ալբոմն էր, Ադելը հաղթանակի է հավակնում է վեց անվանակարգում, ներառյալ ամենահեղինակավորները` «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ» և «Տարվա ալբոմ»:
Բացի Ադելից, «Գրեմի» 54-րդ մրցանակաբախշությանը ելույթ են ունենալու Foo Fighters, Coldplay-ը` Ռիհանայի հետ զուգերգով, Բրունո Մարսը, Փոլ Մաքարթնին, Նիկի Մինաժը, Թեյլոր Սվիֆթը և այլք:









































