Հունվարի 31-ին` ժամը 13.15-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Վ.Դանիելյանին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 20 ՏՏ 702 պետհամարանիշի ավտոմեքենայի ցուցիչների վահանակը:
Նույն օրը` ժամը 16.00-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Արեշի 17-րդ փողոցի թիվ 49 տանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Հ.Դերվիշյանին պատկանող տանն այրվել է աղբ` մոտ 0,5 քմ մակերեսով, իսկ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող, 1973թ. ծնված Հարություն Դերվիշյանը հանձնվել է դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին:
Նույն օրը` ժամը 23.11-ին, ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 36 տան հարակից անասնագոմի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.10-ին, մարվել`03.50-ին:
Այրվել է Գ.Թումանյանին պատկանող անասնագոմի տանիքը` 55 քմ մակերեսով և այնտեղ կուտակած մոտ 7տ անասնակեր:
Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից:










































