Ռուս գործարար Ռոման Աբրամովիչն ամանորյա տոնակատարություններ կկազմակերպի Կարիբյան ավազանում գտնվող իր կղզում, այլ ոչ թե իր նոր՝ աշխարհի ամենաերկար զբոսանավի վրա: The Sun-ը տեղեկացնում է, որ հյուրերի համար ելույթ կունենա Black Eyed Peas խումբը, որի մենակատար WILL.I.AM-ը, ասում են, թե «Չելսիի» տիրոջ տասնութամյա դստեր՝ Աննայի ընկերն է: Անգլիական պարբերականի հաղորդմամբ, Ռոման Աբրամովիչը միլիոններ կծախսի հյուրերի ուտելիքի և խմիչքի վրա: