Ինչպես տեղեկացնում է bizzone.info-ն, Վրաստանի անվտանգության վերլուծության կենտրոնի տնօրեն Դևիդ Սմիթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Վրաստանի նախագահների հանդիպումը կարևորագույն նորություն էր ու մեծ հաջողություն` Վրաստանի համար:
Նրա խոսքով` ԱՄՆ նախագահը մի քանի կարևոր մանրամասն է ընդգծել, այդ թվում` մասնավոր ներդրող ընկերությունների հետ առևտուրը, ինչը կարող է Վրաստանում ներդրումներ կատարելու երաշխիք դառնալ:
«Դա հենց այն է, ինչ հարկավոր է Վրաստանին: Օբաման հայտարարել է, որ պատրաստ է ուժերի ներածի չափով աջակցել այդ գործընթացին, ու նշել, որ անձամբ է հետաքրքրված դրանով: Դա լրիվ ամերիկյան ձեռնարկ է, որի օգնությամբ Վրաստան մեծ ներդումներ կմտնեն: Իհարկե, նմանատիպ համաձայնությունների համար բանակցություններ են անհրաժեշտ»,- նշել է փորձագետը: