Սպառողների ազգային ասոցիացիայի մոնիտորինգի և մարկետինգային հետազոտությունների բաժնի պետ, տնտեսագետ Ֆրունզ Հայցյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ բոլոր դեպքերում անհրաժեշտ է զերծ մնալ պատահական, անհայտ ծագմամբ սննդամթերքներ գնելուց: Ըստ նրա՝ այսօր շուկայում տարածված են անհայտ ծագմամբ հրուշակեղեն` կոնֆետներ, տորթեր և այլն: «Եթե մակնիշավորում չկա, այսինքն` չկան օրենքով սահմանված պարտադիր պարամետրերը (արտադրողը, բաղադրությունը, հավելանյութեր կան, թե չկան, պահպանման ժամկետը և այլն), ապա այդ արտադրանքը չպետք է գնվի»,- նշեց Ֆ. Հայցյանը: