Ֆլորիդայում երեկ գիշեր տեղի ունեցած Հանրապետական կուսակցական ընտրությունների ժամանակ Ռոմնին ջախջախիչ պարտության մատնեց Գինգրիչին` կարողանալով խելամտորեն ուղղել նախկինում թույլ տված սխալները: Այդ հաղթանակով նա կարողացավ մի մեծ քայլով մոտենալ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվող նախագահի թեկնածությանը: Գինգրիչը խոստացել է շարունակել պայքարը:
Ռոմնին հանդես է եկել արդեն որպես նախագահի թեկնածու և ասել, որ պատրաստ է իր վրա վերցնել Հանրապետական իշխանությունը և «ղեկավարել կուսակցությունն ու ազգը»:
Նախագահ Բարաք Օբամային դիմելով` Ռոմնին ասել է. «Պարոն նախագահ , դու ընտրվել էիր, որ ղեկավարեիր, բայց այժմ ժամանակն է, որ ճանապարհից դուրս գաս»:
Ռոմնին կարողացել է Ֆլորիդայում հավաքել ձայների 46 տոկոսը, իսկ Գինգրիչը` 32: Մնացած 13 և 7 տոկոս ձայները համապատասխանաբար պատկանում են Փենսիլվանիայի նախկին նահանգապետ Ռիք Սանթորումին և Ռոն Փոլին: