Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հյուսիսային Ամերիկայի օդային աղտոտումների պատճառով Եվրոպան տարեկան 1.2 միլիոն տոննա ցորեն է կորցնում:
Ըստ Daily Mail-ի՝ օզոնային աղտոտումը, որի պատճառ են հանդիսանում էլեկտրակայանների և ավտոմեքենաների ածխային արտանետումները, անցնում է մայրցամաքներով:
Մի մայրցամաքի բերքին վնաս է հասցնում մեկ այլ մայրցամաքի աղտոտումը: Եվրոպայում ցորենի կորուստն աշխարհում ամենամեծն է: Հետազոտողներն ասում են, որ աղտոտումը հետագայում կարող է վնասակար լինել անգամ սննդի անվտանգության համար: