Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

ԱՄՆ-ն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նոր տարբերա՞կ է մտմտում

Թուրքագետ Արտակ Շաքարյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ում մտմտում են այլընտրանքային տարբերակ, որը Ադրբեջանին մոռացնել կարող է տալ Լեռնային Ղարաբաղը: «Հայաստանը բացում է սահմանը Նախիջևանի հետ, Թուրքիան բացում է սահմանը Հայաստանի հետ: Երևանը թույլ է տալիս, որ երկաթգիծը Կարսով մտնի Գյումրի, սրանով Հայաստանը ապաշրջափակում է Նախիջևանը, և Թուրքիան ապաշրջափակում է Հայաստանը»,-ասաց նա: Նա կարծիք հայտնեց, որ հազիվ թե Ռեջեփ Թայիփ Էրդողանը թույլ տա, որ հայ-թուրքական հարաբերություններում մոռացվի ԼեռնայինՂարաբաղի հարցը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններով նախատեսված` պատմաբանների հանձնաժողով ստեղծելու դրույթին, ապա Արտակ Շաքարյանը կարծիք հայտնեց, որ ինքը դեմ չէ դրան: «Ոչ թե պետք է քննարկել` Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ, այլ այն հարցերը, թե ինչպես է տեղի ունեցել, դա բերո՞ւմ է փոխհատուցման, թե՞ չի բերում, Անկարա՞ն է պատասխանատու, թե՞ այն տերությունները, որոնք հայկական հարցի վրա ֆինանսավարկային գործունեություն են ծավալում»,- ասաց Արտակ Շաքարյանը: «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ԱՄՆ-ում հատկապես ովքեր են առաջարկված տարբերակի հեղինակները, Արտակ Շաքարյանն ասաց, որ Վաշինգտոնի համալսարանների միջազգային հարաբերությունների մասնագետները: Նա հավելեց, որ այդ տարբերակի կողմնակիցներն այն մարդիկ են, որոնք կա՛մ նախկինում աշխատել են Պենտագոնում, կա՛մ էլ մեկ-երկու տարի անց պետք է աշխատեն Պենտագոնում: «Դա կարելի է ասել, որ որոշում կայացնող էլիտայի տարբերակներից մեկն է»,-ասաց նա: «Առաջին լրատվականը» Արտակ Շաքարյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ տարբերակի կյանքի կոչվելու դեպքում Հայաստանը չի կորցնի իր հարավային սահմանը, եթե նկատի ունենանք, որ մեր երկիրը գտնվում է տնտեսապես բավականին թույլ վիճակում: «Խոսքը Կարս-Երևան-Նախիջևան երկաթգծի բացման մասին է: Միմիայն: Գոբլի պլանը չի քննարկվում ոչ մի դեպքում: Միայն երկաթուղին է բացվելու»,- ասաց թուրքագետը: Արտակ Շաքարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կշահի Հայաստանն այդ դեպքում: «Մենք կշահենք Թուրքիայի հետ համեմատաբար բաց սահման, եվրոպական շուկաներ, Մերձավոր Արևելքի շուկա»,- ասաց թուրքագետը: Նա երկաթգծի հնարավոր գործարկման տարբերակը համարեց շատ մեղմ քայլ` համեմատելով այն Երևան-Ստամբուլ չվերթի բացման հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում