Tuesday, 09 06 2026
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար

Բարգավաճը դեռևս չի պատասխանել Հանրապետական կուսակցության վիրավորանքին (տեսագրություն)

Բարև ձեզ: Եթերում «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդումն է: Սա ամենշաբաթյա հաղորդում է, որը ձեզ է ներկայացնում անաչառ և օբյեկտիվ վերլուծություն ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Այսօրվա հաղորդման ընթացքում կկենտրոնանանք արտաքին քաղաքականության երկու գլխավոր զարգացումների վրա` Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների, նաև՝ Հայոց ցեղասպանության, հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը, և երկրորդը` Ռուսաստանի միջնորդությամբ կազմակերպված՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այնուհետև մենք կվերանայենք նաև Հայաստանի ներքին քաղաքականության մեջ վերջերս տեղի ունեցած զարգացումները:

Բայց նախ և առաջ եկեք քննարկենք առաջինը: Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, ընդունեց մի օրինագիծ, ըստ որի՝ քրեական պատասխանատվության է ենթարկվում ցանկացած անձ, ով կհերքի ցեղասպանությունը` ներառյալ Հայոց ցեղասպանությունը: Քվեարկությունն ինքնին հատկանշական էր, քանի որ այդ որոշումը իր ազդեցությունը կունենա ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի վրա, այլև ճնշում կգործադրի ամերիկյան Կոնգրեսի, ինչպես նաև Իսրայելի, Գերմանիայի և եվրոպական այլ խորհրդարանների վրա՝ հետևելու այս քայլին և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Եվ միգուցե եվրոպական արժեքներին և նորմերին համապատասխան` քրեական պատասխանատվության կենթարկեն բոլոր նրանց, ովքեր կհերքեն պատմական ճշմարտությունը՝ կապված Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Քամբոջայի և Հոլոքոստի հետ: Այնքանով, որքանով որ դա առնչվում էր Ֆրանսիայի ներքին քաղաքականությանը, քանի որ նախագահ Սարկոզիին սպասվում են դժվարին վերընտրություններ, այս փաստը վկայությունն է այն բանի, որ Ֆրանսիան կատարեց վեհ բարոյական քայլ` ներեվրոպական արտաքին քաղաքականության առումով:

Բայց եկեք տեսնենք, թե այն ինչ ազդեցություն ունեցավ Թուրքիայի վրա:

Ինչպես միշտ, այս ամենը չափազանց ուժեղ արձագանք ունեցավ Թուրքիայի կողմից՝ Հայոց ցեղասպանության հարցը դարձնելով շատ ավելի արդիական և առավել մեծ մարտահրավեր ներկայացնելով Թուրքիայի համար: Բայց մենք նաև շատ դեպքերում տեսնում ենք պարադոքս: Այն առումով, որ ավելի երկար ժամանակահատված սա իրականում կարող է ճնշել Թուրքիային և ստիպել վերադառնալ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությանը, կարգավորել հարաբերությունները և դիվանագիտական կապի հաստատել Հայաստանի Հանրապետության հետ: Թուրքիան հնարավոր է, վերականգնի իր հարաբերությունը Հայաստանի հետ: Դրա համար առկա է երկու պատճառ: Առաջինը այն փաստն է, որ Թուրքիան իրականում հնարավոր է՝ ցանկանա թուլացնել Ցեղասպանոթյան ճանաչման լայնամասշտաբ գործընթացը՝ վերադառնալով Հայաստանի հետ դիվանագիտական բանակցություններին: Երկրորդն այն է, որ վերջին ամիսների ընթացքում Թուրքիան արտաքին քաղաքականության բնագավառում գրանցել է ձախողումներ և անհաջողություններ: Թուրքիան կանգնած է երկարաժամկետ բարդ մարտահրավերների առջև`կապված Սիրիայում, Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, Իրանի հետ հարաբերություններում, Իսրայելի հետ ունեցած լարվածություննեում և այլն: Այդ երկիրը կարող է հայկական հարցը դիտել որպես կարճաժամկետ ձեռքբերում` քաղաքական առումով:

Այդ պատճառով հետաքրքիրն այն է, որ դեկտեմբերին Շվեյցարիան Հայաստանին և Թուրքիային կրկին առաջարկեց միմյանց մեկնել ձեռքերը, և հանդես եկավ որպես միջնորդ: Մենք նաև տեսնում ենք, որ այժմ թեև Թուրքիան և Հայաստանը չեն հետևել Շվեյցարիայի առաջարկին, բայց վերջինս բաց է պահում հաղորդակցման կապերը Անկարայի և Երևանի միջև: Այսպիսով մենք կարող ենք ակնկալել, որ Թուրքիան անակնկալ կերպով կարող է վերադառնալ ֆուտբոլային դիվանագիտությանը շատ ավելի վաղ, քան սպասվում է: Մարտահրավերը, սակայն, այն է, որ համատեքստն է փոխվել: Թուրքիայի համար երկու կարևոր դասեր կան: Առաջինն այն է, որ Հայաստանի համբերությունը անսահման չէ, և նախապայմանների վերաբերյալ Հայաստանի քաղաքականությունը հնարավոր է՝ փոխվի: Այլ կերպ ասած՝ Թուրքիան չպետք է կարծի, թե կարող է Հայաստանի հետ հարցրերը հեշտությամբ լուծել, և շատ դեպքերում ողջ պատասխանատվությունը Թուրքիայի վրա է` հարաբերությունները կարգավորելու անկեղծ ցանկության առումով:

Ֆրանսիայի Սենատի քվեարկությանը Թուրքիայի չափազանց խիստ արձագանքը այս առումով սխալ էր: Թուրքիան փաստորեն վիճում էր Եվրոպայի և մասնավորապես Ֆրանսիայի հետ՝ համարելով, որ եվրոպացիները, որպես երրորդ կողմ, իրավունք չունեն միջամտելու միայն հայերին և թուրքերին վերաբերող խնդրին: Սա կարող է աշխատել որոշ շրջանակներում, բայց դա Թուրքիայի կողմից ռազմավարական սխալ էր. եթե Թուրքիան վիճում է՝ հիմնվելով այն տրամաբանության վրա, թե որևէ երրորդ կողմ չպետք է խառնվի կամ միջամտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա նույն փաստարկը պետք է բերվի նաև Ադրբեջանի դեպքում՝ պետք է անօրինական համարվի Լեռնային Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խառնելու ցանկացած փորձ: Այսպիսով, այս առումով Թուրքիան իրականում ռազմավարական սխալ գործեց` ավելի թուլացնելով իր իսկ փաստարկը, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նախապայմանը ԼՂ հարցի լուծումն է: Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է ավելի ուժեղանալ:

Արտաքին քաղաքականության երկրորդ կարևոր զարգացումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սարգսյանի և Ալիևի՝ վերջերս տեղի ունեցած հանդիպումն էր: Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի կողմից Սոչիում հրավիրված հանդիպումը ԼՂ հարցի կարգավորման ռուսական նոր փորձ էր: Ինչպես հաճախ,այս հանդիպումն էլ իրական որևէ առաջընթաց կամ լուրջ փոփոխություն չգրանցեց: Բայց հետաքրքիրն այն է, որ սա, ամենայն հավանականությամբ, վերջին հանդիպումն էր՝ կազմակերպված Մեդվեդևի կողմից: Այլ կերպ ասած՝ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանի վարչապետ Պուտինը կփոխարինի Մեդվեդևին՝ դառնալով նախագահ:

Պուտինի նախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հարցում մենք պետք է ակնկալենք վերադարձ դեպի ռուսական ռազմավարական քաղաքականություն: Այլ կերպ ասած` Պուտինի ոճը մեծապես կտարբերվի Մեդվեդևի ոճից: Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը շատ համբերատար է, նա ներդնում էր իր անձնական ժամանակի և քաղաքական կարողության մեծ մասը` փորձելով միջնորդել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին: Մինչդեռ Պուտինը քիչ համբերատար է, և դժվար թե նա առաջնորդվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին միևնույն սենյակ բերելով. նա ավելի շուտ նախընտրում է ճնշում գործադրել Հայաստանի և Ադրբեջանի վրա:

Այս համատեքստում Պուտինի՝ կողմերին ճնշելու ավանդական ոճը կամ մոտեցումը հակազդեցության կհանդիպի: Շատ դեպքերում Ռուսաստանի ճնշումը հատկապես Հայաստանի վրա այնքան արդյունավետ չի լինի, ինչպես մի ժամանակ էր, քանի որ, ի տարբերություն նախագահ Մեդվեդևի փորձերի, Պուտինը այլ ենթատեքստ ունի: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի նախկին նախագահ Պուտինը շատ մոտ էր Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Համենայնդեպս, վարչապետ դառնալուց ի վեր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ չի ունեցել այնդպիսի մոտ հարաբերություններ, նույնիսկ շատ դեպքերում դրանք լարված են, որը նշանակում է՝ եթե Պուտինը վերադառնա նախագահի պաշտոնին և փորձի ճնշել Հայաստանի նախագահ Սարգսյանին, դա շատ անարդյունավետ կլինի, քանի որ, ինչպես նշեցինք, Սարգսյան-Պուտին հարաբերությունները շատ տարբեր են՝ պակաս անձնական-ընկերական, քան Քոչարյան-Պուտին հարաբերությունները: Սոչիի հանդիպման ժամանակ, այնուամենայնիվ, հետաքրքիր էր նաև այն, որ Ալիևն ու Սարգսյանը կրկին անգամ իրենց մասնակից համարեցին Մինսկի խմբին գործընթացին, որը մինչ այդ վտանգված էր՝ խաղաղության բանակցությունների ձևաչափը փոխելու առումով: Հետաքրքիր էր նաև այն, որ Սոչիում Ալիևի վրա ճնշում գործադրվեց՝ նվազեցնելու Բաքվի կողմից հրահրվող ռազմական գործողությունները:

Վերադառնալով ներքին քաղաքական դաշտին՝ մենք նաև շարունակվող բախում ենք տեսնում իշխող Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան»-ի միջև, որը իշխանական կոալիցիայի երկրորդ կամ կրտսեր կուսակցությունն է: Ամենահատկանշականն այն է, որ հակամարտությունը հենց կոալիցիայի ներսում է, հենց իշխանության ներսում: Հակամարտությունն ու առերեսումը քաղաքական էլիտայի ներսում նշանակում է, որ Հայաստանում հակամարտությունը կամ քաղաքական ակտիվությունը այլևս չի սահմանափակվում ընդդիմություն-իշխանություն հակամարտությամբ: Սա նաև շատ հետաքրիքր է, քանի որ ներիշխանական հակամարտությունն այժմ ավելի է սրվում ու ավելի բաց է դառնում` հանրային դրսևորումների և ձևերի առումով: Իրականում վերջին օրերին Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը հրապարակավ հաստատեց, որ լուրջ թշնամություն կա «Բարգավաճ Հայաստան»-ի և Հանրապետական կուսակցության միջև: Եվ հաշվի առնելով մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները՝ այս հակամարտությամբ կսահմանվի քարոզարշավը և նոր խորհրդարան ընտրելու ենթատեքստը:

Մենք նաև տեսնում ենք, որ գալիք ընտորւթյունները շատ կարևոր են Հայաստանի համար երկու պատճառով: Առաջինն այն է, որ առաջիկա ընտրությունները շատ են տարբերվելու մյուս բոլոր ընտրութուններից: Ակնկալիքները և արտասահմանից, և Հայաստանի ներսում բավականին մեծ են: Հայաստանից սպասվում է անցկացնել առավել բարելավված, առավել ազատ ու արդար ընտրություններ, և այդ պահանջներն ու ակնկալիքներն ակնհայտ են: Իրականում Հայաստանի իշխանությունը խոստանում է հենց այդպիսի ընտրություններ անցկացնել: Մյուս պատճառն այն է, որ սրանք 2008 թվականի մարտի հետընտրական ճգնաժամից հետո առաջին ընտրություններն են: Հնարավորություն կա հայ հասարակության մեջ առկա քաղաքական բևեռացումը մի կողմ թողնել: Կարևոր է նաև ընտրել այնպիսի խորհրդարան, որը ճշգրիտ կերպով կարտացոլի ներկայիս քաղաքական իրականությունը: Այս պատճառով մենք պետք է լուրջ փոփոխություններ ակնկալենք նոր խորհրդարանի ֆիզիկական կառուցվածքում: Ամենայն հավանականությամբ, Հանրապետական կուսակցությունը կհաղթի և ձեռք կբերի տեղերի մեծամասնությունը, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը կկորցնի խորհրդարանում ունեցած իր ուժն ու իշխանությունը: Բայց հարկավոր է հիշել, որ «Բարգավաճ Հայաստան»-ը դեռևս չի պատասխանել Հանրապետական կուսակցության վիրավորանքին. այդ կուսակցությունը կամ պետք է պատասխանի, կամ քաղաքական հարձակում սկսի: Մենք այդ հակամարտությունում պետք է ինչ-որ բան ակնկալենք:

Եթե ավելի հեռուն նայենք, ապա նոր ընդդիմությունից ևս լուրջ ակնկալիքներ կան: Ավելի կոնկրետ՝ ակնկալվում է, որ Հայ ազգային կոնգրեսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, նոր խորհրդարանում տեղեր կունենա, Դաշնակցություն կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կպահպանի միևնույն քանակով տեղերը, բայց ավելի ակտիվ դեր կխաղա: Առավել կարևորվում է «Ժառանգություն» կուսակցության հարցը, որը ներկայումս խորհրդարանում միակ ընդդիմադիր ուժն է: Դեռևս հարկավոր է սպասել և տեսնել, թե արդյոք «Ժառանգություն»-ը կարո՞ղ է գոյատևել այս նոր քաղաքական սցենարում: Եվ միևնույն ժամանակ, ինչպես սովորաբար, Հայաստանի ընդդիմադիր ուժերը մնում են տարանջատված և իրարից ինչ-որ չափով մեկուսացված` միանալու և կոորդինացվելու անկարողության պատճառով: Սակայն դա տեղի է ունենում իշխանական շրջանակներից եկող ճնշումների պատճառով: Կարիք չկա ասելու, որ սա Հայաստանի համար կարևոր շրջադարձ կլինի, բայց միևնույն ժամանակ մարտահրավերներ կներկայացնի Սերժ Սարգսյանի իշխանությանը: Առայժմ անհրաժեշտ է սպասել և տեսնել, թե արդյոք ազատ և արդար ընտրությունները բավական կլինե՞ն շարունակելու բարեփոխումները և ձեռնարկելու անհրաժեշտ միջոցառումներ՝ բացելու համար Հայաստանի շատ փակ քաղաքական համակարգը:

Եվ կարևոր գործոնը կդառնա, այսպես կոչված, օլիգարխների ապագան` բիզնեսի և քաղաքականության չափազանց մեծ կապի առումով: Այլ կերպ ասած՝ գալիք մայիս ամիսը շրջադարձային կլինի Հայաստանի վերջին տարիների պատմության համար: Սա մի բան է, որին հայկական սփյուռքը պետք է շատ մեծ ուշադրություն դարձնի: Այլևս ոչ մի պատճառաբանություն չի կարող ընդունվել, այսինքն՝ այլևս հետդարձի ճանապարհ չկա՝ դեպի նախամարտիմեկյան իրադրություն. ժողովրդավարական բարեփոխումներն ու թափանցիկ ընտրությունների անցկավումը անհրաժեշտություն են:

Շնորհակալություն դիտելու համար: Եթերում «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդումն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում