ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միակ օգնականն է,- միևնույն ժամանակ նա ԿՀՎ-ի տնօրենն է,- որը աջակցել է նրան Պակիստանում «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործում: Այս մասին պատմել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Փոխնախագահը ելույթ է ունեցել Մերիլենդում՝ հունվարի 27-ին, դեմոկրատների կոնֆերանսի ժամանակ: Այդ ձայնագրությունը թողարկել է Fox Newsը:
Բայդենի խոսքերով, խորհրդակցության ընթացքում, որն Օբաման անցկացրել էր գործողությունից առաջ, բոլորը, բացի Պանետայից, դեմ են եղել Պակիստանում հատուկ նշանակության ջոկատների գործողությանը: Ինքը`փոխնախագահը, Օբամային խորհուրդ էր տվել հրաժարվել գործողություններից և ևս մեկ անգամ ստուգել Բեն Լադենի գտնվելու վայրի մասին տեղեկությունը: Փոխնախագահի խոսքերով, ռազմական և քաղաքացիական ղեկավարության ներկայացուցիչներն իրենց կարծիքը հստակ չեն արտահայտել. ոմանք խոսել են 49 տոկոս վստահությամբ, իսկ ոմանք էլ` 51 տոկոս:
Fox News-ի տվյալներով, Պանետան վստահ էր, որ Բեն Լադենի գտնվելու վայրը հստակ է, քանի որ, լինելով ԿՀՎ ղեկավար, տեղեկություններ էր ստացել անմիջապես հետախուզությունից:
Բայդենը իր ելույթում փորձել է ապացուցել, որ Օբաման օժտված է առաջնորդի որակներով, ինչի բացակայության մասին է նշում ու դրա համար Օբամային մեղադրում Հանրապետական կուսակցությունը: