Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է իր` «Խիմկի»-ից մոսկովյան «Դինամո» տեղափոխության մասին:
«Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչքան անսպասելի էր ինձ համար «Դինամո»-ի ղեկավարության առաջարկը: Չէի կարող պատկերացնել, որ 37 տարեկան ֆուտբոլիստին կարող են հրավիրել այդքան ճանաչված և բարձր վարկանիշ ունեցող ակումբ: Միշտ երազել եմ վերադառնալ Պրեմիեր Լիգա:
«Խիմկի»-ի հետ իմ բաժանումը շատ դժվար ստացվեց: Հասկանում եմ, որ ակումբի ղեկավարությանը նման որոշումը նույնպես շատ դժվար է տրվում: Այս ակումբն ինձ համար գրեթե հարազատ է դարձել: Բայց «Խիմկի»-ի ղեկավարությունն ինձ ընդառաջեց, քանի որ իմ պայմանգիրն ակումբի հետ ավարտվում է միայն 2 տարի հետո»,- ֆուտբոլիստին մեջբերում է Спорт-экспресс-ը:
Դարպասապահը մոտ օրերս բուժզննում կանցնի «Դինամո»-ում և ակումբի հետ կկնքի 1.5 տարվա պայմանագիր: