Անգլիական «Մանչեսթր Սիթի»-ի սեփականատեր շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ-Նախայանը պատրաստ է 35 մլն. եվրո առաջարկել «Վոլֆսբուրգ»-ի հարձակվող Էդին Ջեկոյի համար, հաղորդում է «Bild»-ը: «Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին բազմիցս արտահայտվել է, որ իրեն հիացնում է բոսնիացու խաղը և մեծ սիրով կհամագործակցեր նրա հետ: «Բնական է, որ Ջեկոյին շատ ակումբներ են ցանկանում իրենց կազմում տեսնել: Հնարավոր չէ չգնահատել նրա խաղային որակները: Ինչ վերաբերում է նրա տեղափոխությանը մեր ակումբ, ապա կարծում եմ, որ ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա»: