Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Թաներ Յլդըզն ասել է, որ Թուրքիան, շնորհիվ Իրաքում շահած տենդերների, կներդնի մոտ $3.2 մլրդ:
Խոսելով Միջազգային էներգետիկ կոնգրեսում, որը կայացել է հինգշաբթի օրը Անկարայում, Յլդըզը նշել է, որ Turkish Petroleum Corporation (TPAO)-ի դուստր ընկերություններն ու նրա մասնակցությամբ կոնսորցիումները Հյուսիսային Իրաքում երեքից երկու գազային զոնաներում շահել են շահագործման տենդերներ:
Յլդըզն ավելացրել է, որ Թուրքիան կատարի $3.2մլրդի ներդրում, եւ կարդյունահանվի 100 մլրդ խորանարդ մետր գազ: Բացի այդ, դրանից ստացված եկամուտները կօգտագործվեն սեփական տարածքում հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար: