Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում հրապարակվել են վերջին 23 տարիների ընթացքում գրանցված ավտովթարների տվյալները:
Խոսքը գնում է 1988-2011 թվականների մասին, երբ Ադրբեջանում գրանցվել է 64,141 ավտովթար: Դրանց արդյունքում զոհվել է 22,249 մարդ և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 71,833 մարդ:
Ավտովթարների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 1991 թվականին՝ 3336 վթար և 1281 զոհ: Ադրբեջանական լրատվամիջոցը համեմատության համար հայտնում է, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի զոհերի քանակը կազմել է 14,000 մարդ (ինչն իրականում նվազեցված է):








































