Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

«Վրաց խաղաղապահները վայելում են բարձր հեղինակություն». Ջոն Ալեն

News Georgia-ի փոխանցմամբ՝ երկօրյա այցով Վրաստան այցելած՝ Աֆղանստանում գործող Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) և ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենը դրականորեն է գնահատել վրացի զինծառայողների նախապատրաստման աստիճանը:

Վրաստանում նա հանդիպել է Պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ISAF-ի խաղաղապահ գործողություններում վրացական ստորաբաժանումների մասնակցության և վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության հարցերը:

Ամերիկացի գեներալն այցելել է նաև Վրաստանի զինված ուժերի 23-րդ հետևակային գումարտակ, որը պատրաստվում է առաջիկայում մեկնել Աֆղանստան: Այնտեղ նա հայտարարել է, որ վրացի խաղաղապահները վայելում են բարձր հեղինակություն, և որ Աֆղանստանը, միջազգային հանրությունն ու ՆԱՏՕ-ն երբեք չեն մոռանա այդ գործողություններին Վրաստանի մասնակցությունն ու ունեցած դերակատարությունը:

Հիշեցնենք, որ Վրաստանը ISAF-ի գործողություններում ներգրավվել է 2009 թվականի օգոստոսի 6-ից։ Նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին Վրաստանի խորհրդարանը հաստատեց նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ ևս մեկ գումարտակ Աֆղանստան ուղարկելու նախաձեռնությունը։

Դրա արդյունքում այս տարի Աֆղանստանում գտնվող վրացի զինծառայողների քանակը կհասցվի 1600-ի, որով և Վրաստանը կհանդիսանա ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների թվում Աֆղանստանում ամենամեծ զինվորական կոնտինգենտ ունեցող երկիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում