Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի արևմտյան տեղումնաբեր ևս մեկ զանգվածի ազդեցությամբ:
Այսօր` հունվարի 31-ին ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ` լեռներում և նախալեռներում ձյուն, հովիտներում` թաց ձյուն և ձնախառն անձրև:
«Առաջին լրատվական»-ը «Մետեո Թի Վի»-ից տեղեկանում է, որ հանրապետության առանձին վայրերում հնարավոր են առատ տեղումներ: Օդի ջերմաստիճանն այս գիշեր կբարձրանա 5-8 աստիճանով: Քամու ուժգնությունը լեռներում և լեռնանցքներում կհասնի 20-23մ/վրկ-ի, քամու առկայության պարագայում կդիտվի բուք, ավտոճանապարհներին` ցածր տեսանելիություն, մերկասառույց, տեղացող առատ ձյան հետևանքով` դժվարանցանելիություն:
Այսօր Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ` ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Առանձին վայրերում հնարավոր է մերկասառույց, քամի 15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -2-4, ցերեկային ժամերին` 0+2, երեկոյան -1+1: