Թուրքիայի Ազգային մեծ ժողովը Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը կվավերացնի 2011 թվականի հունվարին։ Ադրբեջանական Trend լրատվական գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Ադրբեջան-Թուրքիա բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Մուստաֆա Կաբակչին:
Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի Միլի մեջլիսը վավերացրեց Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, որը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ստորագրել էին Ստամբուլում օգոստոսի 16-ին:
Կաբակչիի խոսքով, վերջին օրերին Թուրքիայի խորհրդարանում 2011թ. բյուջեի քննարկման կապակցությամբ մի շարք այլ հարցերի քննարկումը հետաձգվել է: «Այժմ բյուջեն արդեն ընդունված է, և մոտ օրերս կսկսվի Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի քննարկումը»,- ասել է Կաբակչին: