Rocky III օրհներգի երգահանը մեղադրում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահական թեկնածու Գինգրիչին քարոզարշավի ընթացքում երգը օգտագործելու մեջ:
Associated Press-ի հաղորդմամբ՝ ընկերության կողմից երկուշաբթի օրը Չիկագոյում ներկայացված դատական հայցում ասվում է, որ Գինգրիչը օգտագործում է երգը 2009 թվականից սկսած՝ իր հանրային միջոցառումները ազդարարելու համար:
Դատական հայցում ասվում է, որ երգը օգտագործվում է առանց Ֆրենկ Սուլիվանի համաձայնության, ով Ջիմ Պետերիկի հետ երգը ստեղծել էր 1982 թվականին, և ում պատկանում են երգի հեղինակային իրավունքները:
Մեղադրող կողմը պահանջում է Գինգրիչին արգելել օգտագործել երգը, ինչպես նաևպարտադրել նրան վճարել պատճառած վնասների համար: Չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ Գինգրիչի դատապաշտպաններից: