Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Ռոմնին հարցումների արդյունքներով առաջատար դիրք է զբաղեցնում

«Ամերիկայի Ձայն»-ի հաղորդմամբ՝ Հանրապետական կուսակցությանը սատարող ընտրողները երեքշաբթի օրը կմասնակցեն Ֆլորիդա նահանգում կայանալիք նախնական ընտրություններին, որոնք կարող են առանցքային դառնալ Հանրապետական կուսակցության կողմից նախագահական թեկնածու առաջադրելու պայքարում:

Ֆլորիդայում կայանալիք նախագահական նախնական ընտրությունների ընթացքում քվեարկողներն ընտրություն կկատարեն չորս թեկնածուների միջև, սակայն նահանգի Օռլանդո քաղաքից «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը հաղորդել է, որ ընտրողներին հիմնականում մտահոգում են երկրի տնտեսական վիճակի հետ կապված խնդիրները:

Ըստ հասարակական հարցումների արդյունքների՝ առաջատար դիրքերում գտնվում է Միթ Ռոմնին:

Քվինիփեք համալսարանի Հասարակության կարծիքի հարցումների ինստիտուտի կողմից Ֆլորիդայի ընտրողների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Ռոմնիի օգտին իրենց ձայները տալու հավանականության մասին հայտնել է ընտրողների 43 տոկոսը, իսկ իր ամենամոտ մրցակից՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչի օգտին՝ 29 տոկոսը:

Երկու թեկնածուները բավականին կոշտ ընտրապայքար են վարում ԱՄՆ հարավարևելյան նահանգում:

Միթ Ռոմնիին անհրաժեշտ է հաղթանակ տանել Ֆլորիդայում՝ Հարավային Կարոլինա նահանգում հունվարի 21-ին Գինգրիչին պարտվելուց հետո նախընտրական պայքարում թուլացած իր դիրքերը վերականգնելու համար:

Գինգրիչը երկուշաբթի օրը դատապարտել է Ռոմնիին ազատական լինելու և քաղաքական անազնիվ գովազդ կիրառելու մեջ: Այս մեղադրանքները բարձրաձայնելուց մեկ օր առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակը Ռոմնիին անվանել է «աբորտների, զենքի տիրապետման վերահսկողության և հարկերի բարձրացման կողմ հանդես եկող՝ չափավոր հայացքների տեր մասաչուսեթսցի»:

Ռոմնին, խոսելով Գինգրիչի մասին, ավելի վաղ նշել է, որ վերջինս փորձում է արդարություն գտնել ընտրարշավի ընթացքում, և հիշեցրել, որ Գինգրիչը նախկինում մեղավոր է ճանաչվել էթիկայի կանոնների խախտումների համար, որոնց պատճառով ստիպված է եղել հրաժարական ներկայացնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում