«Առաջին լրատվականը» երեկ տեղեկացրել էր, որ Կալիֆոռնիայի միգրացիոն ծառայությունները հունվարի 15-ին պետք է արտաքսեն այդ նահանգի Ռանչո Կորդովա քաղաքում բնակվող Սիլվա Մամիկոնյանին: Այսօր հայտնի է դարձել, որ հանրահավաք կկայանա ի պաշտպանություն Սիլվայի:
Երեկ միգրացիոն ծառայությունները կրկին հաղորդագրություն են տարածել Սիլվա Մամիկոյանի գործի կապակցությամբ` հայտնելով, որ կայացված որոշումն արդարացի է և կապված է Սիլվա Մամիկոնյանի կողմից կեղծ փաստաթղթեր ներկայացնելու հետ: