Բրիտանացի բուքմեյքերները սկսել են խաղադրույքներ ընդունել ABBA աշխարհահռչակ խմբի վերամիավորման հնարավորության համար: Մամուլում հրապարակված լուրերի համաձայն, չի բացառվում, որ ABBA-ն երգի արքայազն Վիլյամի և նրա ընտրյալի` Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսի ժամանակ: Այս մասին հաղորդում է ժամանցային Monsters and Critics կայքը:
Բուքմեյքերական ընկերությունները խաղադրույք են ընդունում 1/66 հարաբերակցությամբ: Այսինքն՝ հնարավորությունը, որ խումբը կարող է վերամիավորվել, չնչին է:
Վերջերս խմբի երգչուհիներից Ագնետա Ֆելտսկոգն ասել էր, որ կցանկանար կրկին աշխատել խմբի անդամների հետ՝ նշելով, որ իրենք կարող էին երգել որևէ բարեգործական համերգի ժամանակ:
Արքայազն Վիլյամի և Քեյթ Միդլթոնի պսակադրութոյւնը կկայանն հաջորդ տարի ապրիլին: Արդեն հայտնի է, որ հայտնի ռեփ երգիչ Սնուփ Դոգը երգ է ձայնագրել այս կապակցությամբ: Այն կոչվում է «Wet» («Խոնավ»):