Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Մհեր Սեդրակյանը «ժողովուրդ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն Աժ ընտրություններին մասնակցելու է մեծամասնական ընտրակարգով:
«Նա ասել է, որ թեկնածությունն առաջադրելու է Երևանի թիվ 13 ընտրատարածքում, որտեղից Աժ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ական Արմեն Պուրտոյանը: Սեդրակյանն ասել է նաև, թե նորմալ է համարում, եթե Պուրտոյանը ևս առաջադրվի նույն ընտրատարածքում, միայն թե, ըստ նրա, հաղթողը կլինի ինքը»:










































