Բաշար Ասադի վարչակարգը երկրում կորցրել է վերահսկողությունը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին` տեղեկանալով Սիրիայում նոր բախումների մասին: Նրա կարծիքով՝ իշխանությունից Ասադի հեռանալն անխուսափելի է, և անհրաժեշտ է քաղաքական լուծում գտնել Սիրիայի ճգնաժամի համար: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը հավանություն է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Սիրիային վերաբերող բանաձևին: